Ի՞նչ է ֆանտասմագորիան
Ֆանտասմագորիան ցուցադրման տեսակ է, որը օգտվում է մի տեսողական իրից՝ շարժվող պատկերներ ցուցադրելու համար: Այս ցուցադրման համար օգտագործվում էր մի կախարդական լապտեր: Կերպարները թափանցիկ գույներով ներկվում էին նրա ապակու վրա, իսկ նրա մյուս մասերը ներկվում էին անթափանցիկ սևով: Էկրանի համար օգտագործվում էին պատեր, ծխածածկույթ կամ կիսաթափանցիկ էկրաններ, որոնք գտնվում էին հանդիսատեսի և լապտերի միջև: Պրոյեկտորը շարժողական էր, և պատճառ էր դառնում, որ կերպարները շարժվելիս երևան, կամ խառնվեն իրար մեջ:
Պատմական ակնարկ
Ստեղծվել է Ֆրանսիայում՝ 18-րդ դարի վերջերին և հանրաճանաչ դարձել Եվրոպայի մեծ մասում (հատկապես Անգլիայում) 19-րդ դարում: