Logo

Օրվա տերմինը. Գամմա

Հեղինակ
Մարինե Մելիքյան
00:00 / 09.08.2021ՍՊՈՐՏ
музыка ьные примечания гаммы 73677794 - Օրվա տերմինը. Գամմա

Ի՞նչ է գամման

Գամման հարակից բարձրությամբ նոտաների հաջորդականություն է, ընդ որում՝ այս դեպքում նոտաները միմյանց հաջորդում են ամբողջական կամ կես քայլերով։ Գոյություն ունեն մաժոր և մինոր գամմաներ։ Կոնկրետ գամման բնութագրվում է ինտերվալային հեռավորությամբ և բնորոշ բարձրությամբ, որն անվանում են տոն։

Գամմաները կատարողական արվեստի հիմքն են։ Գամմաները դաշնակահարների համար հատուկ վարժություններ են։ Դաշնակահարների համար բացի տեխնիկական զարգացումը, նրանք զարգացնում են նաև երաժշտա-տեսական իմացությունները պրակտիկայում։ Այսինքն, աշակերտը արագ կերպով տիրապետում է բոլոր տոնայնություններին, նրան այլևս բանալիի մոտ դրված դիեզներն ու բեմոլները չեն վախեցնում, նա սկսում է արագ տարբերել մաժոր և մինոր տոնայնությունները, մելոդիկ և հարմոնիկ հնչունաշարերը։ Դա աշակերտին հետագայում օգնում է արագ սովորել երկար պասաժները։ Զարգացնում է երաժշտի մատերի ճկունությունը։ Պարբերաբար պարապմունքներն ամրացնում են ձեռքերի մկանները։ Դրանք դաշնակահարի համար նույնքան կարևով մարզումներ են, որքան մարզումներն, օրինակ, բալետի պարողների կամ մարզիկների համար։

Դաշնամուրի վրա գամմա նվագելու ժամանակ նվագում են երկու ձեռքով, օկտավայի հեռավորությամբ, վերընթաց և վարընթաց ուղղություններով։ Նվագում են նաև բաժանվող գամմաներ, որի դեպքում, ինչպես սովորական գամմայի ժամանակ կատարում են վերընթաց, այնուհետև ձեռքերը բաժանվում են հակառակ ուղղությունների, որից հետո էլ իրար հետ կատարում են վարընթաց։ Կատարում են նաև տերցիայի և սեկստայի հեռավորությամբ գամմաներ։

Տեսակները

Ժամանակակից երաժշտության մեջ առավել հաճախ օգտագործվում են գամմաների երկու խմբեր՝ «մաժոր» և «մինոր»։ Այդ խմբերից յուրաքանչյուրը ներառում է երեք ենթատեսակ՝ բնականհարմոնիկ և մելոդիկ։ Ընդհանուր առմամբ, անվանումները արտահայտվում են որպես բնական մաժորմելոդիկ մինոր եւ այլն։

  • Բնական մաժոր գամմաները կառուցվում են տոն, տոն, կիսատոն, տոն, տոն, տոն, կիսատոն սկզբունքով։ Դաշնամուրի համար ամենադյուրին բնական մաժոր գամման «Դո մաժոր» (C dur), ջութակի համար՝ «Ռե մաժոր» (D dur) գամման է։
  • Հարմոնիկ մաժոր գամմաները կառուցվում են տոն, տոն, կիսատոն, տոն, կիսատոն, մեկուկես տոն, կիսատոն սկզբունքով (վերընթաց և վարընթաց ուղղությամբ բնական մաժորի համեմատ նվազում վեցերորդ աստիճանը)։
  • Մելոդիկ մաժոր գամմաները կառուցվում են տոն, տոն, կիսատոն, տոն, տոն, տոն, կիսատոն սկզբունքով (վերընթաց ուղղությամբ համապատասխանում է բնական մաժորին) և տոն, տոն, կիսատոն, տոն, կիսատոն, տոն, տոն սկզբունքով (վարընթաց ուղղությամբ բնական մաժորի համեմատ նվազում են VI և VII աստիճանները)։

Գոյություն ունի գամմաների այնպիսի տեսակներ, ինչպիսիք են՝ խրոմատիկ գամմաները (կառուցվում են կիսատոներով), ամբողջ տոներով գամմա (կառուցվում են ամբողջ տոներով), փոքրացված տոնայնության գամմաներ (հաջորդում է տոն + կիսատոն կամ կիսատոն + տոն) և այլն։


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ