Logo

Օրվա տերմինը. Գոպնիկ

Հեղինակ
Մարինե Մելիքյան
00:00 / 17.08.2021ՍՊՈՐՏ
Gopnik 1 - Օրվա տերմինը. Գոպնիկ

Ովքե՞ր են գոպնիկները

Գոպնիկ՝ ռուսերեն ժարգոնային բառ, որը նշանակում է բնակչության ոչ ֆորմալ խավի ցածր կարգավիճակ ունեցող, քիչ կրթված և բարոյական արժեքներ չունեցող ներկայացուցիչներին, որոնք հաճախ անհաջող ընտանիքներից են լինում: Գոպնիկները միանում են կոնտրմշակույթի հատկանիշներով, քրեական, դեստրուկտիվ և այլ վատ ճանապարհներով ինքնահաստատվելու համար։ Նրանք վատ են վերաբերվում նրանց, ովքեր ավելի բարձր սոցիալական կարգավիճակ ունեն։ Տերմինը լայնորեն օգտագործվում է Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ երկրներում:

Ըստ էության…

Սոցիալական հարաբերությամբ ենթամշակույթի ներկայացուցիչները հիմնականում արդյունաբերական քաղաքների ծայրամասերից են լինում:

Գոպնիկների մեծամասնությունը աղքատ, անբարեհաջող ընտանիքներից է։ Նրանց ծանոթ չեն լինում այնպիսի արժեքներ, ինչպիսիք են ազնվությունը, նվիրվածությունը, քաղաքավարությունը և աշխատասիրությունը։ Նրանք, որպես կանոն, անտան երի են և մերկանտիլիստական, հակված են ստորությունների, դավաճանությունների, կեղծավորությունների և գարշելիությունների։ Տիպիկ գոպնիկի պահվածքը և իմիջը ներկայացնում են Ռուսաստանի և պոստխորհրդական այլ երկրների 1990 թվականների քրեական կյանքի վրա պարոդիա: Սև կաշվե բաճկոն և սպորտային հագուստը նույնպես ընդօրինակվել են նրանցից: Գոպնիկները զբաղվում էին մանր գողություններով, փողերի կորզումներով, կողոպուտներով և սովորական անցորդների ծեծով, հատկապես գիշերը:

Գոպնիկները իրենց այդպես չեն անվանում և սովորաբար բնութագրում են իրենց «նորմալ տղաներ», «իրական տղաներ», «ճիշտ տղաներ», «հարթ տղաներ» և այլն:

«Գոպնիկ» բառը իրենց հանդեպ նրանք նվաստացուցիչ են համարում։ Մնացածներին գոպնիկները «լոխ» են համարում։ Սակայն «լոխ» բառն իրենց շրջապատում հստակ բացատրություն չունի։

Ի տարբերություն երիտասարդության մի շարք ոչ ֆորմալ միությունների (օրինակ՝ հիպի, փանկեր և ռոքերներ), գոպնիկները չէին բաժանում իրենց առանձին խմբի մեջ, ինչից հետևում է, որ նրանք չէին ընդունում իրենց որպես ենթամշակույթ:

Հասարակագիտական գիտությունների դոկտոր, «Հասարակակական կարծիք» ֆոնդի «Նոր սերունդ» նախագծի տնօրեն Լարիսա Պաուտովան 2009 թվականին ասել է, որ գոպնիկները կազմում են ժամանակակից երիտասարդության ավելի քան 25 տոկոսը: Հասարակագետը նկատի է ունեցել ոչ մի բանի չձգտող մարդկանց, ովքեր չունեն բարոյական արժեքներ

Պատմական ակնարկ

19-րդ դարի վերջին Սանկտ Պետերբուրգի Лиговский պողոտայում գտնվող «Октябрьская» ժամանակակից հյուրանոցի սենյակներում կազմակերպվել է Городское общество призора (ГОП), որտեղ տեղափոխում էին անչափահաս երեխաներին և դեռահասներին, որոնք զբաղվում էին մանր թալանով և խուլիգանությամբ: 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո այդ շենքում ստեղծվեց հանրակացարան: Այդ շրջանում մանկահասակ հանցագործների թիվն աճել է մի քանի անգամ: Հենց այդ ժամանակ էլ քաղաքի բնակիչների շրջանում հայտնվեց “гопники” բառը:

Օտարերկրյա նմանօրինակներ

  • Չավ (chav)՝ Մեծ Բրիտանիայում
  • Դրեսյարներ (dresiarze)՝ Լեհաստանում
  • Ուրլաս (urlas)՝ Լատվիայում
  • Ազզի (կարճ «ասոցիալական» բառից)՝ Գերմանիայում
  • Նեքերներ՝ Իռլանդիայում
  • Բոգաներ՝ Ավստրալիայում
  • Կանի՝ Իսպանիայում
  • Նյերո՝ Կոլումբիայում
  • Րակա՝ Ֆրանսիայում
  • Յանկեր՝ Ճապոնիայում
  • Արսեր՝ Իսրայելում

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ