Ի՞նչ է հիպերռեալիզմը
Հիպերռեալիզմը նկարչության և քանդակագործության մի ժանր է, որը հիշեցնում է խիստ խոշորացված լուսանկարներ։ Հիպերռեալիզմը համարվում է ֆոտոռեալիզմի կատարելագործված տարբերակը, կիրառելով այնպիսի մեթոդներ, որոնք կստեղծեն հավասարազոր կտավներ և քանդակներ։ Այս տերմինը ի սկզբանե ծագել է անկախ արվեստի շարժամ և արվեստի ոճի ծագման ընթացքում Միացյալ Նահանգներում և Եվրոպայում՝ զարգացում ապրելով 2000 թվականից սկսած:
Տերմինը
Բելգիացի արվեստի դիլեր Այզի Բրեշոտը վերցրել էր ֆրանսերեն Hyperréalisme բառը, որը նշանակում է հիպերռեալիզմ՝ որպես իր գործերի ցուցահանդեսի վերնագիր, որը տեղի էր ունեցել Բրյուսելում 1973 թվականին։ Ցուցահանդեսը ուղեկցվում էր այնպիսի նշանավոր հիպեռլուսանկարիչների կողմից, ինչպիսիք են Ռալֆ Գուոինգսը, Չակ Քլոսը, Դոն Էդդին, Ռոբերտ Բեչթլը և Ռիչարդ Մըքլինը, բայց իր բովանդակությանը հասավ այնպիսի ազդեցիկ եվրոպացի արվեստագետների կողմից, ինչպիսիք՝ Գնոլին, Ռիչթելը, Կլափեքը և Դելքոլը։ Մինչ այդ հիպերռեալիզմը օգտագործվում էր եվրոպացի արվեստագետների ու դիլերների կողմից, ովքեր դիմում էին նկարիչներին Ֆոտոռեալիստներից ոգեշնչվելուց հետո։
Պատմական ակնարկ
Վաղ XXI դարի հիպերռեալիզմը հիմնվել է ֆոտոռեալիզմի էսթետիկ սկզբունքների հիման վրա։ Ամերիկացի նկարիչ Դենիս Պետերսոնը, ում պիոներական գործերը դիտվում էին որպես ֆոտոռեալիզմի համըդհանուր ճյուղավորում, առաջին անգամ օգտագործել է «Հիպերռեալիզմ» տերմինը և մուտք գործեց նոր շարժման մեջ՝ արվեստագետների սակավ խմբով հանդերձ: Գրահամ Թոմսոնը գրեց «Լուսանկարի մեկ ցուցադրում, թե ինչպես այն միաձուլվելով արվեստի աշխարհի հետ դառնում է ֆոտոռեալիստական կտավի հաջող արդյունք» 1960-ականների վերջին և 1970-ականների սկզբին։ Սա կոչվում է նաև սուպերռեալիզմ կամ հիպերռեալիզմ և Ռիչարդ Եսթեսի, Դենիս Պետերսոնի, Օդրի Ֆլեքի կամ Չակ Քլոսի պես նկարիչները հաճախ օգտվում էին լուսանկարչական ոճերից՝ ստեղծելու այդ ուղղությանը մոտ կտավներ, որոնք ասես լուսանկարներ լինեն։ Այնուամենայնիվ, հիպերռեալիզմը հակադրվում է XX դարի ավանդական ֆոտոռեալիստական մոտեցումներից: Հիպերռեալիստ նկարիչներն ու քանդակագործները օգտագործում են լուսանկարչական պատկերները՝ որպես տեղեկության աղբյուր, որտեղ ստեղծում են առավել հաստատուն ու մանրակրկիտ մեկնաբանություն, որը ի տարբերություն ֆոտոռեալիզմի, պատմողական և հուզական է պատկերվում։ Խիստ ֆոտոռեալիստական նկարիչները հակված էին նմանակել լուսանկարչական պատկերներ անտեսելով կամ աբստրակտիայի ենթարկելով որոշ մանրուքներ՝ պահպանելու ընդհանուր համատեղելի պատկերավոր գունանկարչական դիզայնը: Նրանք հաճախ էին բաց թողնում մարդկային զգացմունքը, քաղաքական արժեքները կամ պատմական տարրերը։ Քանի որ այն զարգացել է փոփ արվեստից, կտավների ֆոտոռեալիստական ոճը եզակիորեն ամուր էր, ճշգրիտ, զուտ մեխանիկական, որտեղ հիմնական շեշտը դրված էր աշխարհիկի, առօրյա պատկերների վրա:

