Logo

Օրվա տերմինը. Պարոդիա

Հեղինակ
Մարինե Մելիքյան
00:00 / 03.01.2022ՍՊՈՐՏ
Պարոդիա

Ի՞նչ է պարոդիան

Ծաղրանմանակում, երգիծաբանության ձև, որը կրկնօրինակում է որևէ ստեղծագործության կամ հաստատության միջավայրը, անձանց և գործառույթները, վերջիններին ծաղրելու նպատակով: Նեղ իմաստով պարոդիան չափածո կամ արձակ գրված երգիծական բնույթի երկ է: Պարոդիայի հեղինակը ծիծաղելի ծայրահեղություն կամ այլ միջոցներով արտահայտում է բոլորովին հակադիր մտքեր ու գաղափարներ` օգտագործելով մի այլ գրողի կամ ուղղության համար բնորոշ լեզվի, ոճի, կառուցվածքի բնորոշ գծերը:

Պարոդիայի օրինակներ

Պարոդիայի օրինակ է Միքայել Նալբանդյանի «Հիմի է՞լ խոսենք» բանաստեղծությունը, որը նա գրել է Ռաֆայել Պատկանյանի «Հիմի է՞լ լռենք» բանաստեղծության դեմ։ Կամ նույնը կարելի է ասել Հովհաննես Հովհաննիսյանի «Իմ հայրենիքը տեսե՞լ ես, ասա’…» բանաստեղծության կապակցությամբ։ Եթե Հովհաննիսյանը նկարագրել է հայրենիքի իրական վիճակը հովվերգական պատկերներով, ապա Հովհաննես Թումանյանը, օգտագործելով նրա բանաստեղծության որոշ պատկերներ ու տողեր, ցուցադրում է այն ժամանակվա հայկական գյուղում իշխող սոցիալական անարդարությունների իրական պատկերը:


Հովհաննես Հովհաննիսյան

Տեսե՞լ ես արդյոք այն բլուրները,

Ուր ճոխ ծաղկում է մշտական գարուն,

Կանաչում թաղված այն այգիները,

Ուր իբրև գոհար խաղողն է հասնում

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա