Logo

Օրվա տերմինը. Փսիխոդելիկ ռոք

Հեղինակ
Մարինե Մելիքյան
00:00 / 10.11.2021ՍՊՈՐՏ
top20 psych songs - Օրվա տերմինը. Փսիխոդելիկ ռոք

Ի՞նչ է փսիխոդելիկ ռոքը

Երաժշտական ժանր է: Փսիխոդելիկ ռոքը կապված է պսիխոդելիայի և պսիխոդելիկների (հալյուցինոգենների՝ հալյուցինածինների, մասնավորապես LSD-ի) հետ: Սերտ կապեր ունի նաև հիպպիների ենթամշակույթի և արևելյան (հնդկական) փիլիսոփայության հետ: Այն բարդ, էքսպրեսիվ երաժշտություն է, որն ուժեղ ազդեցություն է գործում լսողների վրա:

Այս ոճի ստեղծագործություններում հաճախ լինում է որևէ գործիքի երկար սոլո հատված։ Փսիխոդելիկ խմբերի համերգները շատ հաճախ լինում են շոուի տեսքով, որտեղ օգտագործվում են լույսեր, ծուխ և այլ հետաքրքիր էֆեկտներ:

Պատմական ակնարկ

Առաջացել է 1960-ական թվականներին Արևմտյան Եվրոպայում և Կալիֆոռնիայում (Սան Ֆրանցիսկո և Լոս-Անջելես): Փսիխոդելիկ ռոքն առաջացել է՝ բլյուզ-ռոքի, ֆոլք-ռոքի և ջազի միաձուլումից: Վառ ներկայացուցիչներ են՝ Pink Floyd, The Beatles, Cream, Syd Barrett, Grateful Dead, Ջիմի Հենդրիքս, The Yardbirds, The Byrds, Jefferson Airplane և այլք:

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա