Logo

Օրվա տերմինը. Շրջասություն

Հեղինակ
Մարինե Մելիքյան
00:00 / 01.12.2021ՍՊՈՐՏ
Չարենց Այգաբացի երգիչը2 - Օրվա տերմինը. Շրջասություն

Ի՞նչ է շրջասությունը

Գեղարվեստական խոսքի արտահայտչամիջոցներից մեկը: Առարկան կամ անձնավորությունը ուղղակի անվանելու փոխարեն նշվում է միայն նրանց այս կամ այն էական կողմը, հատկանիշը, և դա հիմք է տալիս հասկանալու, թե խոսքն ում կամ ինչի մասին է:

Շրջասության դեպքում սովորաբար առաջ է քաշվում տվյալ անհատի կարևորագույն հատկությունը, որը և հասկանալի է դարձնում, թե ում մասին է խոսքը: Շրջասություններ են հետևյալ տիպի արտահայտությունները, որոնց հաճախ են հանդիպում գրավոր և բանավոր խոսքում. «Հայ նոր գրականության հիմնադիրը» (Խ. Աբովյան), «Հայ գրերի ստեղծողը» (Մ. Մաշտոց), «Սամվելի» հեղինակը» (Րաֆֆի), «Կենդանիների արքան» (առյուծ) և այլն:

Օրինակներ.

Շրջասության սկզբունքով է գրված Չարենցի հետևյալ քառյակը Թումանյանի մասին.

Ես կարդում եմ նրան ու ասում.- Այս հմո՛ւտ, հանճարե՛ղ Լոռեցին

Հոմերի, Գյոթեի հետ մի օր՝ հավասար՝ նստել է քեֆի,

Եվ թաս է բռնել նրանց հետ, մեծարանք տվել ու առել,

Ինչպես իր պապերն են արել՝ իրար հետ խնջույք նստելիս:

 

Այլաբանական շրջասությունները շատ և անտեղի օգտագործվելով, երբեմն արհեստական և անհասկանալի էին դարձնում խոսքը: Հ. Պարոնյանը ծաղրել է իր ժամանակի գրողներից մեկի ոճը, ում անվերջ մեջբերումները և շրջասությունները խեղդում են կենդանի միտքը։ «Արշալույսին արթնցա, հագուստներս հագա և քիչ մը հաց կերա» պարզ միտքն այդ գրողը, ասում է Պարոնյանը, կարտահայտի այսպիսի վերամբարձ խոսքերով.

Արթնցա արշալույսին, զոր Վարդամատն կանվանեն դասականք, և հագա հագուստներս, որք տձևության ծածկելու միայն ծառայելու են, կըսե Ժան-Ժաք Ռուսո, և կերա քիչ մը հաց, թեպետև Ավետարանը կըսե, թե «Ոչ միայն հացիվ կեցցե մարդ, այլ բանիվ Տյառն»։


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա