Ղրղզ մարտիկ Միկտիբեկ Օրոլբայը Բաքվում կայացած UFC-ի հերթական մրցաշարում ադրբեջանցի Թոֆիկ Մուսաևին խեղդող հնարքով հաղթելուց հետո հայտարարել է, որ պատրաստ է մենամարտել թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանի հետ, հաղորդում է Матч ТВ-ն:
«Յուրաքանչյուր մարտիկ ունի իր ուժեղ կողմերը։ Երբ միասին դուրս գանք օկտագոն, մենք կկարողանանք համեմատվել։ Արմանը ևս արժանի մարտիկ է, ես հարգում եմ նրան։ Բայց ես պատրաստ եմ մենամարտել նրա հետ 70 կգ քաշային կարգում: Ես պատրաստ եմ մենամարտել ցանկացածի դեմ»,- ասել է ղրղզ մարտիկը:
Օրոլբայը հանդես է գալիս 74.84 կգ քաշային կարգում, օկտագոնում ունի 14 հաղթանակ, երկու պարտություն և մեկ ոչ-ոքի:


