Logo

«Օսասունան» բողոք կներկայացնի «Բարսելոնայի» դեմ

12:23 / 28.03.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայում սկանդալ է հասունանում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Սահմանված կանոններով՝ եթե ֆուտբոլիստը հրավիրվում է ազգային հավաքական, բայց հետո դուրս է մնում հայտացուցակից, ապա ակումբ վերադառնալուց հետո նա 5-օրյա ժամկետում չի կարող հանդիպման մասնակցել:

«Օսասունայի» փաստաբաններն արդեն բողոք են ներկայացրել Լա լիգային, քանի որ կատալոնացիների ֆուտբոլիստ Ինյիգո Մարտինեսը մասնակցել է թիմերի միջև մարտի 27-ին կայացած հանդիպմանը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Լա լիգայի 27-րդ տուրից հետաձգված խաղում 3-0 հաշվով հաղթել էր «Օսասունային»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ