ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել «Օսասունայի» դեմ, իսպանական ակումբը մեղադրվում է պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ, հայտնում է Mundo Deportivo-ն։
Հունվարին Իսպանիայի Գերագույն դատարանը «Օսասունայի» նախկին ղեկավարներին դատապարտել էր ազատազրկման: 2012/13 և 2013/14 մրցաշրջաններում երկու պայմանավորված խաղեր կազմակերպելու համար ակումբի ղեկավարները վճարել էին ավելի քան 600 հազար եվրո: Այդ խաղերում «Օսասունան» հաղթել էր «Բետիսին» ու «Վալյադոլիդին» և պահպանել տեղը Իսպանիայի Լա լիգայում:
Իսպանիայի 2022/2023թթ․ առաջնությունում 7-րդ տեղը գրաված «Օսասունան» կարող է զրկվել Կոնֆերենցիաների լիգայի հաջորդ խաղարկությանը մասնակցելու իրավունքից։