«Գալաթասարայի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրի խաղում խփեց իր թիմի միակ ու հաղթական գոլը:
26-ամյա ֆուտբոլիստը մրցաշարում իր գոլերի թիվը հասցրեց 10-ի՝ դառնալով առաջին նիգերիացին, որը երկնիշ թվով գոլ է խփել Չեմպիոնների լիգայում:
Օսիմհենը Չեմպիոնների լիգայում անցկացրել է 17 հանդիպում: «Լիվերպուլի» դարպասը խփած գոլն առաջինն էր նրա համար մրցաշարում «Գալաթասարայի» մարզաշապիկով: Մնացած գոլերը նիգերիացին խփել է «Նապոլիի» կազմում:

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


