Իտալական «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը վերսկսել է բանակցությունները «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, հայտնում է Foot Mercato-ն :
Այս պահին կողմերը քննարկում են հնարավոր գործարքի պայմանները:
Ավելի վաղ մանկունիանցիները տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ էին առաջարկել 26-ամա ֆուտբոլիստին և պատրաստ էին 75 միլիոն եվրո հրաժարագին վճարել իտալական կողմին:
Վիկտոր Օսիմհենը 2024/25 մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Գալաթասարայում», 41 խաղում խփել է 37 գոլ, կատարել 8 ասիստ։