Logo

Օսիմհենը որոշել է հեռանալ. 3 ակումբ պատրաստ է 90 միլիոն եվրո վճարել

12:12 / 26.03.2024Ֆուտբոլ
null

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա Իտալիայից: Il Mattino-ն տեղեկացնում է, որ նիգերացին արդեն ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է, որ հոգնել է Ա սերիայից և ցանկանում է փոխել ակումբը:

Միանգամից 3 ակումբ պատրաստակամություն է հայտնել 90 միլիոն եվրո վճարել 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար:

Օսիմհենի պայմանագրում նշված է 120-130 միլիոն եվրոյի հրաժարագին, սակայն ֆուտբոլիստի դիրքորոշումը կարող է ազդել տրանսֆերի գնի վրա: Մասնավորապես «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հնարավոր է ստիպված լինի ֆուտբոլիստին վաճառել 90 միլիոնին մոտ գումարով:

«Նապոլիում» անցկացրած 125 խաղում հարձակվողը դարձել է 72 գոլի ու 18 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ