Logo

«Օսկարի» ներկայացված 10 ֆիլմ, որոնք արժե դիտել մինչ մրցանակաբաշխությունը

15:16 / 27.01.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Օսկար-2023

Օրերս հայտնի դարձավ 2023 թվականի «Օսկար» մրցանակի հավակնորդների անունները։ Գլխավոր անվանակարգը` «Լավագույն ֆիլմ»-ը, ներառում է «Ավատար. Ջրի ուղին», «Ֆաբելմանները», «Տրտմության եռանկյունի»-ն և այլ ֆիլմեր:

Առանձնացրել ենք 10 ֆիլմ, որոնք արժե դիտել մինչև մրցանակաբաշխությունը, որը տեղի կունենա մարտի 12-ի գիշերը Լոս Անջելեսում. 

1. Մարտին ՄակԴոնահի «Ինիշերինի բանշիները»

Ինիշերինի բանշիները

IMDb վարկանիշը՝ 7,8

9 անվանակարգ՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն օրիգինալ սցենար», «Լավագույն դերասան», «Երկրորդ պլանի լավագույն դերասան» (2 անվանակարգ), «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի», «Լավագույն մոնտաժ», «Լավագույն սաունդթրեք»

Սա պատմություն է երկու տղամարդկանց մասին, որոնք ժամանակին ընկերներ են եղել: Բայց աստիճանաբար նրանց ճանապարհները բաժանվում են այն պատճառով, որ նրանցից մեկն իր ընկերոջը սկսում է չափազանց ձանձրալի համարել։ Կհաջողվի՞ արդյոք նրանց վերականգնել նախկին ջերմ հարաբերությունները, թե՞ հետդարձի ճանապարհ չկա։

2. Բազ Լուրմանի «Էլվիս»-ը

Էլվիս

IMDb վարկանիշը` 7.4

8 անվանակարգ՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն դերասան», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Կոստյումների լավագույն ձևավորում», «Բեմադրիչի լավագույն աշխատանք», «Լավագույն մոնտաժ», «Լավագույն դիմահարդարում և վարսահարդարում», «Լավագույն ձայն»

Ֆիլմը պատմում է ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլիի կյանքի մասին՝ մանկությունից մինչև հասուն տարիներ։ Գլխավոր հերոսներից մեկին կարելի է համարել մենեջերին, որի հետ երգիչը բավականին բարդ հարաբերություններ ուներ։

3.  Սթիվեն Սփիլբերգի «Ֆաբելմանները»

Ֆաբելմանները

IMDb վարկանիշը՝ 7,7

7 անվանակարգ՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն օրիգինալ սցենար», «Լավագույն դերասանուհի», «Երկրորդ պլանի լավագույն դերասան», «Լավագույն սաունդթրեք», «Լավագույն բեմադրող նկարիչ»

Կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը որոշել է կիսաինքնակենսագրական պատմություն նկարահանել այն մասին, թե ինչպես է հայտնվել կինոաշխարհում։ Ֆիլմն սկսվում է նրանից, որ ծնողներն առաջին անգամ տանում են որդուն կինոթատրոն։ Կինոաշխարհով տպավորված՝ նա աստիճանաբար սկսում է հետաքրքրվել նկարահանումներով։

4. Ռայան Քուգլերի «Սև հովազ. Ընդմիշտ Վականդա»

Սև հովազ. Ընդմիշտ Վականդա

IMDb վարկանիշ` 7.2

5 անվանակարգ՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի», «Լավագույն վիզուալ էֆեկտներ», «Լավագույն սաունդթրեք», «Լավագույն դիմահարդարում և վարսահարդարում», «Լավագույն ձայն»

Սուպերհերոսական ֆիլմ՝ կենտրոնացած Marvel-ի Սև հովազի կերպարի վրա։ Ֆիլմը պատմում է աֆրիկացի ժողովրդի մասին, որը հասել է զարգացման անհավանական մակարդակի։ Հերոսները բազմաթիվ փորձությունների միջով են անցել, բայց հիմա նրանք ստիպված կլինեն դիմակայել ևս մեկին։ Կարո՞ղ են այս մարդիկ գոյատևել:

5. Ջեյմս Քեմերոնի «Ավատար. Ջրի ուղին»

Ավատար. Ջրի ուղի-2023

IMDb վարկանիշը՝ 7,9

4 անվանակարգ՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն վիզուալ էֆեկտներ», «Լավագույն սաունդթրեք», «Լավագույն ձայն»

«Ավատարի» 2-րդ մասի իրադարձությունները ծավալվում են 1-ին մասի գործողություններից 10 տարի անց։ Մենք կտեսնենք, թե ինչպես է Ջեյքը թողնում իր տունը և շարունակում ուսումնասիրել Պանդորան՝ թաքնվելով թշնամիներից:

Կարող եք կարդալ նաև`

Կարևորն աշխարհն է. Ջեյմս Քեմերոնը վերականգնեց հավատը մեծ կինոյի նկատմամբ 

6. Դեմիեն Շազելի «Բաբելոնը»

Բաբելոնը

IMDb վարկանիշը՝ 7,6

3 անվանակարգ՝ «Լավագույն սաունդթրեք», «Լավագույն դիմահարդարում և սանրվածք», «Լավագույն ձայն»

Գործողությունները տեղի են ունենում 1920-ականների Հոլիվուդում։ Հենց այդ ժամանակ սկսեցին հայտնվել ձայնային ֆիլմերը և ձեռք բերել ժողովրդականություն։ Համր կինոյի դերասանները փորձեցին ձուլվել նոր իրականությանը. Նրանցից ո՞ւմ հաջողվեց, և ո՞վ մնաց հետևում։

7. Մեթ Ռիվզի «Բեթմենը»

Բեթմենը

IMDb վարկանիշը՝ 7,8

3 անվանակարգ՝ «Լավագույն վիզուալ էֆեկտներ», «Լավագույն դիմահարդարում և վարսահարդարում», «Լավագույն ձայն»

Այս սուպերհերոսական ֆիլմն աչքի է ընկնում աստղային դերասանական կազմով: Ֆիլմում նկարահանվել են Ռոբերտ Փեթինսոնը, Զոե Կրավիցը, Փոլ Դանոն, Քոլին Ֆարելը և շատ ուրիշներ։ Ֆիլմում անձամբ Բեթմենը կլինի թիրախում։ Նա պետք է լուծի բավականին բարդ խնդիր՝ տարբերել ընկերոջը թշնամուց և վերականգնել արդարությունը։

8. Ռուբեն Էսթլունդի «Տրտմության եռանկյունի»-ն

Տրտմության եռանկյունի

IMDb վարկանիշը՝ 7,5

3 անվանակարգ՝ «Լավագույն ֆիլմ, «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն օրիգինալ սցենար»

Այս սև կատակերգության մեջ սյուժեն պտտվում է սիրահարված զույգի շուրջը, որը որոշել է իր հանգիստն անցկացնել զբոսանավում՝ հարուստ մարդկանց շրջապատում: Որոշ ժամանակ ամեն ինչ իր բնականոն հունով կընթանա, բայց շուտով տեղի կունենա մի իրադարձություն, որը գլխիվայր կշրջի բոլոր ուղևորների կյանքը։

9. Սառա Պոլլիի «Խոսում են կանայք»

Խոսում են կանայք

IMDb վարկանիշը՝ 7,5

2 անվանակարգ՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ադապտացված սցենար»

Համայնքի կանայք գաղտնիք ունեն, որը ցանկանում են հրապարակել, սակայն հանգամանքների բերումով չեն կարողանում։ Այդժամ նրանք որոշում են հավաքվել և մտածել, թե ինչ քայլեր ձեռնարկեն, որպեսզի հանրայնացնեն այն, ինչի մասին չի կարելի լռել։

10. Շառլոթ Ուելսի «Արևն իմն է»

Արևն իմն է

IMDb վարկանիշը՝ 7,8

1 անվանակարգ՝ «Լավագույն դերասան»

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 2000-ականների սկզբին։ 11-ամյա հերոսուհին հանգստանում է հանգստավայրում իր երիտասարդ հայրիկի հետ, որը բաժանված է մորից։ Աղջիկը զարմացնում է հորը իր գործողություններով և մտքերով ամբողջ ճանապարհորդության ընթացքում: Այնուամենայնիվ, կգա մի պահ, երբ հայր ու դուստրը պետք է հրաժեշտ տան միմյանց: Ի՞նչ հիշողություններ կունենան նրանք:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ