«Սան Պաոլոյի» կիսապաշտպան Օսկարը հոսպիտալացվել է սրտի խնդիրների պատճառով, հայտնում է բրազիլական ակումբի պաշտոնական կայքը:
«Չելսիի» նախկին ֆուտբոլիստը թիմի մարզման ժամանակ ուշագնաց է եղել, բժիշկներն արագորեն առաջին օգնություն են ցուցաբերել, ինչից հետո նրան տեղափոխել են հոսպիտալ: Առաջիկայում կլինեն հաղորդագրություններ ֆուտբոլիստի առողջական վիճակի վերաբերյալ:
34-ամյա Օսկարը «Սան Պաոլոյում» անցկացրել է 27 խաղ, խփել 3 գոլ ու կատարել 11 ասիստ:


