Logo

Օտուբանջոն հրաժեշտ է տվել «Փյունիկի» ֆուտբոլիստներին և մարզչական շտաբին

14:12 / 03.08.2025Ֆուտբոլ
null

Ուզբեկական «Նասաֆ» տեղափոխված նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն հրաժեշտ է տվել Երևանի «Փյունիկի» ֆուտբոլիստներին և մարզչական շտաբին:

«Սա թիմ է։ Սա ընտանիք է։ Սա «Փյունիկն» է»,- գրել է Հայաստանի 16-ակի չեմպիոնի մամուլի ծառայությունը` հրապարակելով լուսանկարներ:

32-ամյա ֆուտբոլիստը 2020 թվականից էր հանդես գալիս Հայաստանում: 2020-2022 թվականներին խաղացել էր «Արարատ-Արմենիայում», իսկ հետո տեղափոխվել «Փյունիկ»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ