«Բարսելոնան» դեռ չի որոշել, թե ինչպես պետք է վարվի վինգեր Ուսման Դեմբելեի հետ։ Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, ակումբի համար այս պահին ակտուալ է 3 տարբերակ:
Առաջինը՝ թույլ տալ Դեմբելեին խաղալ։ Արդյունքում նա, ամենայն հավանականությամբ, կխաղա մինչև պայմանագրի ժամկետի լրանալը (հունիս) և կհեռանա:
Երկրորդը՝ խզել պայմանագիրը։ Այս տարբերակով ակումբը դժվար թե գումար խնայի, բայց տարբերակը քննարկվում է։
Երրորդը՝ Դեմբելեին զրկել հանդիպումներին մասնակցելուց, ինչպես նախկինում էր, և թույլ տալ նրան միայն մարզվել թիմի հետ։
«Բարսելոնան» մտադիր է մոտ ապագայում որոշել, թե ինչ անել ֆրանսիացու հետ։