Logo

Բերտոլուչիի, Ինյարիտուի ֆիլմերի անկրկնելի երաժշտության հեղինակը․ ո՞վ էր Ռյուիտի Սակամոտոն

Հեղինակ
Աննա Անտոնյան
16:41 / 03.04.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Ռյուիտի Սակամոտոն

Օրերս կյանքից հեռացավ օսկարակիր Ռյուիտի Սակամոտոն։ Նա ճապոնացի երաժիշտ, կոմպոզիտոր, ձայնագրման պրոդյուսեր և դերասան էր։ Աշխատում էր Նյու Յորքում և Տոկիոյում, ճապոնական հայտնի «Yellow Magic Orchestra» էլեկտրո-փոփ խմբում նվագում ստեղնաշարային գործիքներ:

Սակամոտոն երաժշտություն է սովորել բավականին վաղ տարիքում, արդեն ուսանողական տարիներին նա հստակ գիտեր, որ հենց այս ոլորտում կարիերա կանի, և Տոկիոյի Գեղարվեստի և երաժշտության ազգային համալսարանում (Tokyo National University of Fine Arts and Music) ուսումնասիրեց երաժշտություն:

Ռյուիտի Սակամոտոն-111

Որոշ ժամանակ Ռյուիտին աշխատել է որպես ժամանակավոր կատարող, որից հետո հիմնել է իր սեփական խումբը՝ աշխարհահռչակ «Yellow Magic Orchestra»-ն։

Իր առաջին սոլո ալբոմը՝ «The Thousand Knives of Ryūichi Sakamoto», նա թողարկել է 1978 թվականին։ «Yellow Magic Orchestra»-ի փլուզումից անմիջապես հետո Սակամոտոն կենտրոնացել է սոլո կարիերայի վրա։ Դրանից հետո լույս են տեսնում նրա մի քանի ալբոմները, որոնք ձայնագրվել էին ժամանակի ամենահայտնի երաժիշտների հետ՝ Դեյվիդ Սիլվիանի, Դեյվիդ Բյորնի, Թոմաս Դոլբիի, Նամ Ջուն Փեյքի և Իգի Փոփի: Ռյուիտին աշխատել է տարբեր ոճերում և ժանրերում: Առաջին անգամ նրան հաջողվել է հանրության լուրջ ուշադրությունը գրավել 1983 թվականին՝ «Illustrated Musical Encyclopedia» ալբոմով։

1980-ականների վերջին Սակամոտոյի մասին քիչ-քիչ խոսեցին նաև Ճապոնիայից դուրս. նախ թողարկվեց «Beauty»-ն, որը կազմված էր ավանդական ճապոնական և օկինավական երգերից, իսկ հետո Ռյուիտին վերջապես նվաճեց ամբողջ աշխարհի ունկնդիրների սրտերը «Heartbeat» և «Sweet Revenge» ձայնագրություններով:

Ռյուիտին իրեն պարբերաբար փորձում էր նոր, անծանոթ ժանրերում. բայց, այնուամենայնիվ, նա միշտ վերադառնում էր ակունքներին, որն առավել հստակ երևում է 1998 թվականին՝ «BTTB» ձայնասկավառակի թողարկումից հետո:

Ռյուիտիի վերջին ալբոմը՝ «Out Of Noise», Ճապոնիայում թողարկվել է 2009 թվականի մարտի 4-ին։

Սակամոտոն միայն երաժշտության սիրահարներին չէ, որ հայտնի է. կինոդիտողները նրան բավականին լավ են ճանաչում։ Ամենից հայտնի են նրա երկու կինոնախագծերը՝ Նագիսա Օշիմայի «Շնորհավոր Սուրբ Ծնունդ, պարոն Լոուրենս» (Merry Christmas Mr. Lawrence) և Բերնարդո Բերտոլուչիի «Վերջին կայսրը» (The Last Emperor): Օսիմայի ֆիլմի ամենահայտնի կոմպոզիցիան «Forbidden Colours» է. Ռյուիտին այն կատարել է Դեյվիդ Սիլվիանի հետ: «Վերջին կայսրն» էլ Սակամոտոյին «Օսկարի» արժանացրեց։

Ռյուիտին Բերտոլուչիի հետ աշխատելու ևս մի հնարավորություն է ունեցել՝ 1993 թվականին «Փոքրիկ Բուդդա» (The Little Buddha) ֆիլմի շուրջ։

1993 թվականին Սակամոտոն երաժշտություն է գրում մեկ այլ կուլտային ռեժիսորի՝ Օլիվեր Սթոունի ֆիմի համար: Երաժշտություն է գրել նաև Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի ֆիլմի համար։

Ռյուիտին չի սահմանափակվել միայն ֆիլմերի համար երաժշտություն գրելով. ժամանակ առ ժամանակ նա նաև փոքր դերեր է ստացել, օրինակ՝ «Շնորհավոր Սուրբ Ծնունդ, պարոն Լոուրենս» ֆիլմում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ