Հոկեյի ազգային լիգայի (NHL) պատմության մեջ գլխավոր ռմբարկու Ալեքսանդր Օվեչկինը հնարավորության դեպքում պատրաստ է Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերին, հաղորդում է Матч ТВ-ն:
«2026 թվականին Միլանում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցելու առումով մեզնից ոչինչ կախված չէ. Օլիմպիական կոմիտեից է կախված՝ թույլ կտա՞ն, թե՞ ոչ:
Յուրաքանչյուր մարզիկի համար պատիվ է խաղալ իր երկրի հավաքականում։ Եթե նման հնարավորություն ստեղծվի, իհարկե, կցանկանամ խաղալ»,- ասել է «Վաշինգտոն Քեփիթալզի» 39-ամյա ավագը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականը պաշտոնական մրցաշարերի մասնակցելու իրավունքից զրկված է 2022 թվականից:


