Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Վաշինգտոն Քեփիթալզը» հյուրընկալվելիս 5-3 հաշվով առավելության է հասել «Տամպա Բեյի» նկատմամբ:
Մայրաքաղաքային ակումբի ավագ Ալեքսանդր Օվեչկինը աչքի է ընկել գոլային փոխանցմամբ: 38-ամյա Օվեչկինն արդեն 689 ասիստ ունի իր հաշվին:
Այդ ցուցանիշով լեգենդար ռուս հոկեյիստը շրջանցեց Անրի Ռիշարին (688) և լիգայի պատմության լավագույն ասիստենտների ցուցակում բարձրացավ 64-րդ տեղ:
63-րդ տեղում Սերգեյ Ֆյոդորովն է: Ռուս հոկեյիստների շարքում առաջինը «Պիտսբուրգի» առաջատար Եվգենի Մալկինն է, որը կատարել է 785 ասիստ:
Հիշեցնենք, որ ընթացիկ առաջնությունում Օվեչկինը «Վաշինգտոնի» կազմում անցկացրել է 52 հանդիպում, դարձել է 16 գոլի և 26 գոլային փոխանցման հեղինակ:

-17.jpg)
