Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Վաշինգտոն Քեփիթալզը» տանը 6-2 հաշվով առավելության է հասել «Նյու Ջերսի Դեվիլսի» նկատմամբ:
Մայրաքաղաքային ակումբի ավագ Ալեքսանդր Օվեչկինը դարձել է դուբլի և ասիստի հեղինակ:
38-ամյա Օվեչկինն արդեն 838 տափօղակ ունի իր հաշվին:
Այժմ լեգենդար ռուս հոկեյիստին 56 տափօղակ է բաժանում NHL-ի պատմության լավագույն ռմբարկու Ուեյն Գրեցկիի ռեկորդից:
Հիշեցնենք, որ ընթացիկ առաջնությունում Օվեչկինը «Վաշինգտոնի» կազմում անցկացրել է 51 հանդիպում, դարձել է 16 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ:


