Հոկեյի ազգային լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Վաշինգտոն Քեփիթալզը» տանը 7-4 հաշվով հաղթեց «Նյու Յորք Ռեյնջերսին»:
Հաղթական գոլի հեղինակ դարձավ լեգենդար ռուս հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը, որն այս մրցաշրջանում 19-րդ անգամ աչքի ընկավ դարպասի գրավմամբ:
39-ամյա Օվեչկինը NHL-ում գոլերի քանակը հասցրեց 872-ի. ռուս հարձակվողին մնաց 22 գոլ՝ լիգայի պատմության լավագույն ռմբարկու, կանադացի Ուեյն Գրեցկիին հասնելու համար (894):
Օվեչկինը «Նյու Յորք Ռեյնջերսի» դեմ խաղում նաև գոլային փոխանցում կատարեց Թոմ Ուիլսոնին: