«Վաշինգտոն Քեփիթալզի» լեգենդար հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը հերթական ռեկորդն է սահմանել:
39-ամյա ռուս հարձակվողը, «Դեթրոյթի» դեմ NHL-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում (2-4) գոլի հեղինակ դառնալով, գերազանցել է Բրենդան Շենահանի ռեկորդը:
36-ից բարձր տարիքում Օվեչկինը NHL-ի պատմության առաջին հոկեյիստն է, որը մրցաշրջանի առաջին 20 խաղում հատում է 17 գոլի շեմը: Շենահանը 2006/2007 մրցաշրջանում 37 տարեկանում առաջին 20 խաղում 15 անգամ էր գրավել մրցակիցների դարպասը: