Logo

Օվեչկինը 6-րդ անընդմեջ խաղում գոլ է խփել

12:25 / 14.02.2024Հոկեյ
null

Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Վաշինգտոն Քեփիթալզը» տանը 3-6 հաշվով պարտվել է «Կոլորադոյին»:

«Վաշինգտոնի» կազմում գոլի հեղինակ է դարձել թիմի ավագ Ալեքսանդր Օվեչկինը՝ աչքի ընկնելով 6-րդ խաղում անընդմեջ։ 38-ամյա հոկեյիստը 836-րդ գոլն է խփել NHL-ում:

Այժմ ռուս հոկեյիստին 58 տափօղակ է բաժանում կանադացի լեգենդար հոկեյիստ Ուեյն Գրեցկիի ռեկորդից:

Ընթացիկ առաջնությունում Օվեչկինը «Վաշինգտոնի» կազմում անցկացրել է 49 հանդիպում, դարձել 14 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ