Logo

Օվեչկինը NHL-ի շաբաթվա առաջին աստղն է

22:26 / 07.04.2025Հոկեյ
null

«Վաշինգտոն Քեփիթալզի» ավագ Ալեքսանդր Օվեչկինը ճանաչվել է Հոկեյի ազգային լիգայի (NHL) շաբաթվա առաջին աստղ, հաղորդում է լիգայի մամուլի ծառայությունը։

39-ամյա հարձակվողն ապրիլի 6-ին խփել է իր 895-րդ գոլը և շրջանցել կանադացի Ուեյն Գրեցկիին` դառնալով NHL-ի գլխավոր ռմբարկուն: Նախորդ շաբաթվա ընթացքում Օվեչկինն անցկացրել է չորս հանդիպում և վաստակել 6 (5+1) միավոր։

Երկրորդ աստղը «Մոնրեալի» հարձակվող Նիկ Սուզուկին է, որը չորս խաղում իր անվան դիմաց գրանցել է նույնքան գոլ և երեք ասիստ կատարել։ Երրորդ աստղը «Սենթ Լուիսի» հարձակվող Ռոբերտ Թոմասն է, որը երեք հանդիպումներում վաստակել է 7 (2+5) միավոր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ