Logo

Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել

14:11 / 23.11.2024Հոկեյ
null

Հոկեյի ազգային լիգան (NHL) ներկայացնող «Վաշինգտոն Քեփիթալզի» հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել։

NHL-ի կանոնավոր առաջնության «Յուտայի» դեմ խաղում (6-2) ռուս հոկեյիստը ձախ ֆիբուլայի կոտրվածք է ստացել, հայտնում է ամերիկյան ակումբի մամուլի ծառայությունը։ 39-ամյա Օվեչկինը շարքից դուրս է մնացել 4-6 շաբաթով։

Հիշեցնենք, որ լեգենդար հոկեյիստը NHL-ի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն (868 գոլ) է և այդ ցուցանիշով առաջատար Ուեյն Գրեցկիից հետ է 26 տափօղակով։ Վերջինս դարձել է 894 գոլի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ