Logo

Օվեչկինը վերադառնում է սահադաշտ

21:46 / 28.12.2024Հոկեյ
null

«Վաշինգտոն Քեփիթալզի» ավագ Ալեքսանդր Օվեչկինը «Տորոնտոյի» դեմ NHL-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում կվերադառնա սահադաշտ: Այս մասին հայտարարել է մայրաքաղաքային թիմի գլխավոր մարզիչ Սպենսեր Քարբերին:

39-ամյա հարձակվողը նոյեմբերի 22-ին NHL-ի կանոնավոր առաջնության «Յուտայի» դեմ խաղում (6-2) ձախ ֆիբուլայի կոտրվածք էր ստացել: Օվեչկինը շարքից դուրս էր մնացել 4-6 շաբաթով։

Նա Հոկեյի ազգային լիգայի (NHL) պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն (868 գոլ) է, առաջատար կանադացի Ուեյն Գրեցկին ունի 894 գոլ:

«Տորոնտո» - «Վաշինգտոն» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա