«Ռեալ Օվիեդոն» պաշտոնական հայտարարություն է տարածել` ներողություն խնդրելով Մադրիդի «Ռեալից» և ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեից: Ակումբը հայտնել է, որ Մբապեին ռասիստական ժեստ ցույց տված երկրպագուն ձերբակալվել է:
«Ակումբը դեռևս հասանելիություն չունի ձերբակալվածի անձնական տվյալներին՝ համաձայն տվյալների պաշտպանության մասին օրենքի։
Երկրպագուի նկատմամբ բոլոր ներքին կարգապահական միջոցառումները կձեռնարկվեն ակումբի սոցիալական կարգապահության կոմիտեի կողմից՝ համաձայն ներքին կանոնակարգի։
Պատասխանատու մարմիններից անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալուց հետո ակումբը կիրականացնի սահմանված պատժամիջոցները։
Իրավապահ մարմինների հետ գործակցությունը եղել է մշտական, թափանցիկ և առանց գաղտնի տեղեկատվության բացահայտման։ Դրանից բացի, ակումբը նշել է իր դիրքորոշումը սպորտում բռնության, ռասիզմի, քսենոֆոբիայի և անհանդուրժողականության ցանկացած դրսևորման կանխարգելման վերաբերյալ և խոստացել է վճռականորեն գործել՝ դրանք մարզադաշտում վերացնելու համար։
Ակումբն անկեղծորեն ներողություն է խնդրում ինչպես Մադրիդի «Ռեալից», այնպես էլ խաղացող Կիլիան Մբապեից, որն այս դժբախտ միջադեպի զոհն էր»,- գրված է հայտարարությունում:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև՝


