Logo

Օուեն. «Չեմ հասկանում՝ ինչու Քեյնը գնաց Գերմանիա»

14:12 / 04.09.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Մայքլ Օուենը Rio Ferdinand Presents փոդքասթում ասել է, որ Հարի Քեյնի տեղափոխությունը «Բավարիա» սխալ քայլ էր: 

«Քեյնը դարպասի դիմաց ֆանտաստիկ է: Նա փայլուն է եզրափակում գրոհները: Ես չեմ հասկանում՝ ինչու նա տեղափոխվեց Գերմանիա: Մինչև հիմա մտածում եմ, որ դա խենթություն էր:

Նա մոտ էր Անգլիայի Պրեմիեր լիգայի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու դառնալուն: Նրա երեխաներն արդեն դպրոց էին գնում այստեղ: Չեմ կարողանում հասկանալ Գերմանիա գնալու իմաստը: Եթե նպատակը տիտղոսներ հաղթելն է, ապա գնա «Սելթիկ» ու հաղթիր լիգան ամեն մրցաշրջանում:

Կարծում եմ՝ Պրեմիեր լիգայի պատմության մեջ գլխավոր ռմբարկու դառնալն ավելի մեծ նվաճում կլիներ»,- ասել է Օուենը: 

Անգլիայի Պրեմիեր լիգայի և Գերմանիայի Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid): 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ