Իսպանական «Ռեալ Սոսյեդադը» երկարաձգել է թիմի ավագ Միկել Օյարսաբալի հետ պայմանագիրը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
25-ամյա իսպանացի կիսապաշտպանը «Ռեալ Սոսյեդադի» սան է: Կողմերը համագործակցությունը երկարաձգել են չորս տարով՝ մինչև 2028 թվականի հունիսի 30-ը:

![]()
Ընթացիկ մրցաշրջանում Օյարսաբալը «Ռեալ Սոսյեդադի» կազմում մասնակցել է 9 հանդիպման, խփել 1 գոլ:


