Logo

Օզբիլիս. «Երբ Մովսիսյանը խաղում էր ՌՊԼ-ում, առաջնության մակարդակը բոլորովին այլ էր»

14:57 / 08.05.2023Ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երևանի «Ուրարտուի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը պատասխանել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի պատմության լավագույն հայ ֆուտբոլիստի վերաբերյալ հարցին:

«Չեմ սիրում որոշ խաղացողների համեմատել մյուսների հետ, բայց երբ Յուրա Մովսիսյանը խաղում էր Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, առաջնության մակարդակը բոլորովին այլ էր։ Նա հարձակվող էր, բոլորովին այլ որակի խաղացող։ Ինձ համար դժվար է նրանց համեմատել, բայց Էդուարդ Սպերցյանը դեռ պետք է ցույց տա իր կարգը»,- Օզբիլիսի խոսքը մեջբերում է Sport24.ru-ն:

Հիշեցնենք, որ կարիերան ավարտած Յուրա Մովսիսյանը 2011-2013 թվականներին խաղացել էր «Կրասնոդարում», իսկ 2013-2016 և 2016-2017 թվականներին՝ Մոսկվայի «Սպարտակում»: 33-ամյա Օզբիլիսը 2012-2013 թվականներին պաշտպանել էր Կրասնոդարի «Կուբանի» մարզական պատիվը, իսկ 2013-2016 թվականներին խաղացել էր «Սպարտակում»:

Ֆոտո՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ