Logo

Օզբիլիս. «Ես դեմ չեմ Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների հանդիպմանը»

22:03 / 06.06.2023Ֆուտբոլ
Արաս Օզբիլիս

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոն Երևանի «Ուրարտուի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը խոսել է Հայաստանի և Ռուսաստանի ազգային հավաքականների միջև ընկերական խաղ անցկացնելու հնարավորության մասին:

«Ես չեմ հասկանում, թե ինչու աֆրիկյան հավաքականներն ամռանը չեն կարող խաղալ Ռուսաստանի հավաքականի հետ, ինչի պատճառով հավաքը չեղարկվել է։ Դժվար է կապել ֆուտբոլն ու քաղաքականությունը: «Ուրարտուում» խաղում են հայեր, ռուսներ և ուկրաինացիներ, ամեն ինչ կարգին է, ոչ մի խնդիր չկա:

Ես դեմ չեմ Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների հանդիպմանը: Այս աշնանը դա հնարավոր չէ, քանի որ Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականները պետք է մրցեն, բայց ապագայում` ինչու ոչ»,- 33-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sport24.ru-ն:

Հիշեցնենք, որ Արաս Օզբիլիսը 2012 թվականին էր նորամուտը նշել Հայաստանի հավաքականում, որի կազմում անցկացրել է 41 հանդիպում ու դարձել 6 գոլի հեղինակ։ Կիսապաշտպանը 2019 թվականից հետո նա չի խաղացել ազգային թիմում։

Հայաստանի հավաքականը հունիսի 8-14-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, որից հետո կմեկնի Կարդիֆ ու հունիսի 16-ին Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբի երրորդ տուրում ուժերը կչափի Ուելսի հավաքականի հետ: Երեք օր անց Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի լատվիացիներին:

Ֆոտո` «Ուրարտուի» մամուլի ծառայություն

Արաս Օզբիլիսը պատմել է, թե ինչու չի ընդունել Հայաստանի հավաքականի հրավերը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ