Logo

Օզբիլիս. ««Սպարտակը» պետք է չեմպիոնական միջանցք կազմի «Զենիթի» համար»

00:33 / 06.05.2023Ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երևանի «Ուրարտուի» նորեկ, Մոսկվայի «Սպարտակի» նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կարծում է, որ եթե Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» նվաճի չեմպիոնությունը մոսկովյան ակումբի դեմ խաղում, ապա նրանք պետք է չեմպիոնական միջանցք կազմեն:

««Զենիթում» իրավացի չեն, չեմպիոնական միջանցքը հնարավոր է հաջորդ խաղում, սակայն ոչ բնավ՝ «Սպարտակի» դեմ խաղում, եթե, իհարկե, «Ռոստովը» պարտվի շաբաթ, ապա դա հնարավոր է, բայց ես չեմ կարծում, թե Կարպինը միավոր կզիջի «Ֆակելին»:

«Ռոստովի» դեմ միավորների կորստի դեպքում «Զենիթը» հաստատ չեմպիոն կհռչակվի: Եթե ամեն բան այս սցենարով ընթանա, ապա սպարտակցիները պետք է չեմպիոնական միջանցք կազմեն:

Կարևոր չէ, որ «Սպարտակն» ու «Զենիթը» սկզբունքային մրցակիցներ են, ֆուտբոլում կարևորը հարգանքն է»,- Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sport24-ը:

Հիշեցնենք, որ 33-ամյա Օզբիլիսը «Սպարտակում» խաղացել է 2013-2016 թվականներին։

«Զենիթ» - «Սպարտակ» հանդիպումը կկայանա մայիսի 7-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ