Logo

Օզիլ․ «Կտեղափոխվեի այնտեղ, եթե չցանկանայի տիտղոսներ նվաճել»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 09.09.2020ՍՊՈՐՏ
1258121429.jpg.0 - Օզիլ․ «Կտեղափոխվեի այնտեղ, եթե չցանկանայի տիտղոսներ նվաճել»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:07

-

-

«Արսենալի» հարձակողական ոճի կիսապաշտպան Մեսութ Օզիլը ծաղրական տոնով է արտահայտվել լոնդոնյան ակումբներից մյուսի՝ «Տոտենհեմի» հասցեին:

Հետևորդներից մեկը հարց է ուղղել գերմանացուն․ «Եթե ունենայիք ընտրություն՝ ավարտել կարիերան կամ խաղալ «Տոտենհեմում», ո՞ր տարբերակը կընտրեիք»:

«Կտեղափոխվեի այնտեղ, եթե չցանկանայի տիտղոսներ նվաճել 🏆😉»,- պատասխանել է Օզիլը:

rue5a4d965744 - Օզիլ․ «Կտեղափոխվեի այնտեղ, եթե չցանկանայի տիտղոսներ նվաճել»

Գերմանացին «Արսենալի» կազմում 4-ական անգամ դարձել է Անգլիայի գավաթակիր և սուպերգավաթակիր, հասել Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ:

Նա Մադրիդի «Ռեալից» 2013 թվականի սեպտեմբերին 47 մլն եվրոյի դիմաց է միացել «զինագործներին»: 31-ամյա կիսապաշտպանն Անգլիայի Պրեմիեր լիգայի 2019/20թթ․ առաջնությունում մասնակցել է 18 խաղի (բոլորը՝ մեկնարկային կազմում)՝ դառնալով 1 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառ:

Մեսութ Օզիլը կազմել է իր թիմակիցների խորհրդանշական հավաքականը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ