Logo

Օզիլ. «Նա աշխարհի լավագույն պաշտպանն է»

19:24 / 04.01.2024Ֆուտբոլ
null

Գերմանիայի հավաքականի ու «Արսենալի» նախկին կիսապաշտպան Մեսութ Օզիլը նշել է, որ «Ռեալի» ֆուտբոլիստ Անտոնիո Ռուդիգերին համարում է աշխարհի լավագույն պաշտպանը:

«Երբ Ռուդիգերը լավագույն մարզավիճակում է, նա աշխարհի լավագույն պաշտպանն է: Նա հիասքանչ խաղ է ցուցադրում իմ նախկին թիմում՝ «Ռեալում»: Կարող եք հարցնել Հոլանդին ու Օսիմհենին, թե որքան լավն է Անտոնիոն: «Չելսին» նույնպես կարող է հաստատել այդ փաստը: Ռուդիգերի հեռանալուց հետո «Չելսիին» շատ է պակասում հաղթողի բնավորությունը»,- գրել է Օզիլն X-ի իր էջում:

Հիշեցնենք, որ 30-ամյա պաշտպանը հաղթական գոլի հեղինակ էր դարձել «Մալյորկայի» հետ մրցավեճում: Նրա պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ լրանում է 2026-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ