Մադրիդի «Ռեալի», Լոնդոնի «Արսենալի» և Գերմանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մեզութ Օզիլը որոշել է ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան, հայտնում է Sport Bible-ը:
34-ամյա կիսապաշտպանը փետրվարի 2-ին թուրքական «Իստանբուլի» մեկնարկային կազմում էր, սակայն անհաջող ելույթի պատճառով ընդմիջմանը փոխարինվել էր: Խաղից հետո ֆուտբոլիստը բուռն քննադատության էր ենթարկվել, իսկ առավոտյան որոշում էր կայացրել չժամանել թիմի մարզմանն ու հեռանալ ֆուտբոլից:
Օզիլը «Իստանբուլ» է տեղափոխվել 2022 թվականին: Դրանից առաջ նա ելույթ էր ունենում «Ֆեներբահչեում», որի կազմում 2021/22 մրցաշրջանում մասնակցել է 26 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 2 արդյունավետ փոխանցում:


