Բրազիլիայում շարունակվում է անգլիական «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Լուկաս Պակետայի գործով հետաքննությունը, հայտնում է Globo-ն:
Բրազիլիայի դատախազության տվյալներով՝ 27-ամյա ֆուտբոլիստը Բրունո Լոպես անունով միջնորդին հայտնել է, որ եղբոր՝ Մատեուսի ծննդյան տարեդարձի կապակցությամբ դեղին քարտ է ստանալու:
Ենթադրվում է, որ Մատեուսը խաղադրույք է կատարել, որ Պակետան կզգուշացվի «Ասթոն Վիլայի» դեմ խաղում:
Պակետան իսկապես դեղին քարտ է ստացել հանդիպման 70-րդ րոպեին:
Հիշեցնենք, որ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան խաղացողին մեղադրանք էր ներկայացրել խաղադրույքների կանոնների չորս խախտման համար։ Կառույցի մեղադրանքի մեջ նշված է, որ 27-ամյա ֆուտբոլիստը միտումնավոր փորձել է զգուշացում ստանալ մրցավարից, որպեսզի մեկ կամ մի քանի հոգի շահույթ ստանան տվյալ իրադարձության վրա կատարած խաղադրույքից: Նրան սպառնում է մինչև 10 տարվա որակազրկում։


