Իսպանացի հարձակվող Պակո Ալկասերը իսպանական «Վիլյառեալից» տեղափոխվեց Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Շարժա», հայտնում է Mundo Deportivo-ն։
28-ամյա ֆուտբոլիստը կնքել է պայմանագիր, որի մանրամասները դեռ հայտնի չեն։ Ալկասերը բավարար խաղաժամանակ չէր ստանում Ունայ Էմերիի թիմում և նոր ակումբի փնտրտուքների արդյունքում նրա ընտրությունը կանգ առավ ԱՄԷ-ի ներկայացուցիչի վրա։
Ալկասերը «Վիլյառեալում» անցկացրել է 2.5 տարի, մասնակցել 76 խաղի, խփել 21 գոլ, կատարել 12 արդյունավետ փոխանցոմ։
2016 թվականին նա «Վալենսիայից» տեղափոխվել էր «Բարսելոնա»։ Կատալոնական ակումբի կազմում նա մասնակցել էր 50 խաղի, խփել 15 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։
2018/19 մրցաշրջանում Պակոն վարձավճարով խաղացել էր Դորտմունդի «Բորուսիայում», որից հետո գերմանական ակումբը «Բարսելոնայից» գնել էր նրա տրանսֆերային իրավունքը։
«Բորուսիայում» Ալկասերը մասնակցել էր 47 խաղի, խփել 26 գոլ, կատարել 4 արդյունավետ փոխանցում։ Նա «Վիլյառեալ» էր տեղափոխվել «Բորուսիայից»՝ 2020 թվականի հունվարին։


