Logo

Պակյաոն WBC-ի կիսամիջին քաշային կարգի դասակարգման առաջատարն է

17:22 / 10.08.2025Բռնցքամարտ
null

Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) հրապարակել է կիսամիջին քաշային կարգի լավագույն բռնցքամարտիկների թարմացված վարկանիշային աղյուսակը։

Այն գլխավորում է 8 քաշային կարգերի նախկին չեմպիոն, ֆիլիպինցի լեգենդար բռնցքամարտիկ Մենի Պակյաոն (62-8-3, 39 նոկաուտ), որն օրեր առաջ վերադարձել էր ռինգ` մենամարտելով WBC-ի չեմպիոն Մարիո Բարիոսի (29-2-2, 18 նոկաուտ) դեմ: Նրանց տիտղոսային մենամարտն ավարտվել էր ոչ-ոքիով, ինչի շնորհիվ Բարիոսը պաշտպանել էր չեմպիոնական գոտին:

WBC-ի կիսամիջին քաշային կարգի վարկանիշ

1. Մենի Պակյաո

2. Սուլեյման Սիսոկո

3. Ռաուլ Կյուրիել

4. Քոնոր Բեն

5. Էգիդիյուս Կավալիաուսկաս

6. Թուլանի Մբենգուե

7. Ջեք Քաթերալ

8. Էյմանտաս Ստանիոնիս

9. Ռոհան Պոլանկո

10. Աբել Ռամոս

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ