«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան ասել է, որ թիմի կիսապաշտպան Քոուլ Պալմերն ապաքինվել է վնասվածքից ու կարող է մասնակցել «Արսենալի» դեմ լոնդոնյան դերբիին, տեղեկացնում է Football London-ը։
«Պալմերը պատրաստ է մեկնարկային կազմում խաղալուն , բայց դեռ վերջնական որոշում չեմ կայացրել։ Նա մեր լավագույն ֆուտբոլիստներից է և շատ կուժեղացնի կազմը»,- ասել է Մարեսկան։
23-ամյա ֆուտբոլիստն օրեր առաջ ապաքինվել էր սեպտեմբերին ստացած վնասվածքից, բայց տանը կոտրել էր ոտքի մատը, ինչի հետևանքով բաց էր թողել «Բարսելոնայի» դեմ հանդիպումը։
Պալմերն այս մրցաշրջանում մասնակցել է 5 հանդիպման ու խփել է 2 գոլ։
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


