«Չելսիի» ֆուտբոլիստ Քոուլ Պալմերը վնասվածքի պատճառով բաց կթողնի ևս 6 շաբաթ, հայտնել է լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան։
«Ես ասել էի, որ Պալմերը խաղադաշտ կվերադառնա նոյեմբերին, բայց նա դեռ չի ապաքինվել։ Կարծում եմ՝ Պալմերը կբացակայի ևս 6 շաբաթ։ Բժիշկները հրաշագործ չեն․ մենք պետք է շատ զգույշ և ուշադիր լինենք, որ նա ամբողջությամբ ապաքինվի»,- ասել է իտալացի մասնագետը։
23-ամյա անգլիացին բաց է թողել «Չելսիի» վերջին 4 խաղերը։
Քոուլ Պալմերը 2025/26 մրցաշրջանում անցկացրել է 4 հանդիպում ու խփել է 2 գոլ։
🚨 Enzo Maresca confirms Cole Palmer will be out for another six weeks with a groin injury: "I was wrong [on Cole being back in November]. Unfortunately, he needs six more weeks. Yes, absolutely [no surgery]. We just try to protect Cole as much as we can.
— Ben Jacobs (@JacobsBen) October 17, 2025
"The medical team are… pic.twitter.com/Pkxmxt8DYX


