«Չելսիի» վինգեր Քոուլ Պալմերը վերսկսել է մարզումները, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Մենք չգիտենք, թե երբ նա լիովին կապաքինվի, բայց շուտով կլինի կազմում։ Նա արդեն խաղադաշտում է և դիպչում է գնդակին, լավ է զգում:
Այս պահին մենք կենտրոնանում ենք միայն վաղվա խաղի վրա։ Սա Չեմպիոնների լիգայի խաղ է «Բարսելոնայի» դեմ, մենք կենտրոնացած ենք դրա վրա, իսկ հետո կանդրադառնանք «Արսենալին»։
Ես չեմ կարծում, որ նա հասանելի կլինի այդ երկու խաղերին, բայց լավ է զգում»,- ասել է անգլիական թիմի գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան:
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը մատի կոտրվածք ուներ:
Պրեմիեր լիգայի և Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


