«Պալմեյրասը» «Մանե Գարինչի» անվան ստադիոնում 4-3 հաշվով հաղթել է «Ֆլամենգոյին» ու պատմության մեջ առաջին անգամ դարձել Բրազիլիայի սուպերգավաթակիր:
Բոլոր գոլերը խփել են բրազիլացի խաղացողներ: Տանտերերից դուբլ են գրանցել կիսապաշտպաններ Ռաֆայել Վեյգան ու Գաբրիել Մենինոն, հյուրերից՝ հարձակվող Գաբրիել Բարբոսան, մեկ գոլ էլ խփել է հարձակվող Պեդրոն:
Բրազիլիայի Սուպերգավաթ
«Պալմեյրաս» - «Ֆլամենգո»՝ 4-3
Ռաֆայել Վեյգա, 38, 58 (11մ.), Գաբրիել Մենինո, 45+4, 74 - Գաբրիել Բարբոսա, 26, 51, Պեդրո, 61


