Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» հյուրընկալվել է Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին»:
76-րդ րոպեին Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 3-րդ գնդակն ուղարկեց Լյուքսեմբուրգի չեմպիոնի դարպասը: Գոլի հեղինակ դարձավ Յուսուֆ Օտուբանջոն՝ հաշիվը դարձնելով 3-1։
Հիշեցնենք, որ Երևանում կայացած առաջին խաղում «Դյուդելանժը» հաղթել է նվազագույն հաշվով։