
տուր
01 Հունվար 1970 - 19:07
- 
«Արսենալն» իր պաշտոնական կայքում հայտարարել է «Լիլի» բրազիլացի պաշտպան Գաբրիելի տեղափոխության մասին:
Անգլիական ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարել է 26 մլն եվրո: Խաղացողը «զինագործների» հետ ստորագրել է երկարաժամկետ պայմանագիր:
🇧🇷 Welcome to The Arsenal, @biel_m04! 👋 pic.twitter.com/xT1idCej8r
— Arsenal (@Arsenal) September 1, 2020
«Մենք ողջունում ենք Գաբրիելին «Արսենալում»: Այս ֆուտբոլիստն ունի շատ որակներ, որոնք նրան ուժեղ են դարձնում: Նա «Լիլում» ապացուցել է, որ հրաշալի տվյալներ ունեցող խաղացող է: Անհամբերությամբ սպասում ենք «Արսենալում» նրա առաջընթացին»,- ասել է գլխավոր մարզիչ Միկել Արտետան:
Գաբրիելը 2017 թվականի հունվարին «Լիլ» է տեղափոխվել բրազիլական «Ավայից»: Գործարքի արժեքը կազմել է 3 մլն եվրո: 22-ամյա բրազիլացին Ֆրանսիայի 2019/20թթ․ առաջնությունում մասնակցել է 24 խաղի (23-ը՝ մեկնարկային կազմում) և դարձել 1 գոլի հեղինակ:
«Արսենալ». Բոլոր տրանսֆերներն այս ամառ

