Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ է նշանակվել Թայֆուն Կորկուտը, որը Գերմանիայում հայտնի է «Հանովերում» ու «Կայզերսլաուտերնում» իր գործունեությամբ:
Թիմի և 42-ամյա թուրք մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Հիշեցնենք, որ գերմանական ակումբն օրերս հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Ռոջեր Շմիդտին պաշտոնանկ անելու մասին, որը Լևերկուզենի թիմի ղեկին էր 2014 թվականից:

