Logo

Պաշտոնական․ Հովհաննես Համբարձումյանը նոր ակումբ ունի

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 21.06.2020Հայկական ֆուտբոլ
102410833 4151081024909749 5147172202906386432 n - Պաշտոնական․ Հովհաննես Համբարձումյանը նոր ակումբ ունի
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:36

-

-

Կիպրական «Անորտոսիսն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանի հետ մինչև 2022 թվականը գործող պայմանագիր ստորագրելու մասին:

29-ամյա ֆուտբոլիստը նախորդ 2 մրցաշրջաններն անցկացրել է Կիպրոսի մեկ այլ ակումբներից մեկում՝ «Էնոսիս Պարալիմնիում»: Նա այդ թիմում ավարտված մրցաշրջանում մասնակցել է 18 խաղի, իր ակտիվում գրանցել 3-ական գոլ ու արդյունավետ փոխանցում: Համբարձումյանն ավելի վաղ հանդես է եկել նաև «Ուրարտուում» և հյուսիսմակեդոնական «Վարդարում»:

Հայ պաշտպանը պայմանագիր կնքելուց հետո ասել է հետևյալը․ «Ես ուրախ եմ լինել «Անորտոսիսի» ընտանիքում: Կանեմ իմ հնարավորությունների առավելագույնը, որպեսզի օգնեմ «Անորտոսիսին» այս տարի գրանցել ավելի լավ արդյունքներ ու նվաճել տիտղոսներ: Իմ նպատակները նույնքան բարձր են, ինչքան ակումբինը: Երկրպագուներին կհորդորեմ այցելել ստադիոն և վայելել հանդիպումները: Մենք միասին կհաղթենք ամեն ինչ»:

Հավելենք, որ «Անորտոսիսը» Կիպրոսի ամենատիտղոսակիր ակումբներից մեկն է: Այն 13 անգամ դարձել է երկրի չեմպիոն, 10 անգամ՝ գավաթակիր, 7 անգամ՝ սուպերգավաթակիր: «Անորտոսիսն» այն 3 ակումբներից մեկն է, որ երբեք չի խաղացել 2-րդ դիվիզիոնում և առաջինը, որ մասնակցել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլին: Թիմը Կիպրոսի 2019/20թթ․ առաջնությունում, որն անավարտ է մնացել, 46-ական միավորով 1-2-րդ տեղերն է բաժանել «Օմոնիայի» հետ:

Պաշտոնական․ Գևորգ Ղազարյանը նոր պայմանագիր է կնքել Լիմասոլի ԱԵԼ-ի հետ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ