«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը վերադարձել է «Սևիլիա», այս մասին հայտնել է անդալուսյան ակումբի պաշտոնական կայքը։
«Սևիլիան» «Բարսելոնային» 1.5 մլն. եվրո է վճարել խորվաթ խաղացողի դիմաց։ Եվս 9 մլն. եվրո կատալոնական ակումբը կարող է ստանալ բոնուսների տեսքով։
Ռակիտիչը կնքել է պայմանագիր, որը ուժի մեջ է լինելու մինչև 2022 թվականը։
Ըստ շշուկների՝ կիսապաշտպանը անձամբ է խնդրել ակումբին բաց թողնել իրեն ու ցանկություն է հայտնել վերադառնալ «Սևիլիա», որտեղ նա հանդես է եկել 2011-ից 2014 թվականը։
«Բարսելոնան» առաջին մարզումն է անցկացրել Կումանի գլխավորությամբ, Մեսին չի ժամանել

