Logo

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Մոնտելան վաղը կհայտարարի «Սևիլյան» լքելու մասին

Հեղինակ
Գևորգ Մարտիրոսյան
00:00 / 28.04.2018ՍՊՈՐՏ
Db4Rx0JWkAAtM3 - ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Մոնտելան վաղը կհայտարարի «Սևիլյան» լքելու մասին

«Սևիլյան» իր պաշտոնական կայքում հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելայի հետ համագործակցության դադարեցնման մասին:

«Ակումբն այսպիսի որոշում է կայացրել թիմի՝ վատ արդյունքներ գրանցելու պատճառով: «Սևիլյան» հաղթանակ չի գրանցել մարտի 13-ից՝ պարտության շարքը հասցնելով 9 խաղի: Մոնտելան կիրակի՝ ապրիլի 29-ին, մտադիր է հրապարակավ հաջողություն մաղթել երկրպագուներին և թիմի ֆուտբոլիստներին»,- գրված է հաղորդագրությունում:

Մոնտելան գլխավորել էր «Սևիլյան» 2017 թվականի ձմռանը: Նրա գլխավորությամբ «Սևիլյան» 28 խաղում 11 հաղթանակ է գրանցել, 7 հանդիպում ավարտել ոչ-ոքի և 10 պարտություն կրել:

«Սևիլյան» 34 տուրից հետո 48 միավորով զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ