Logo

Պաշտոնական․ «Նապոլիի» պատմության լավագույն ռմբարկու Դրիս Մերտենսը նոր պայմանագիր կնքեց թիմի հետ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 17.06.2020ՍՊՈՐՏ
Պաշտոնական․ «Նապոլիի» պատմության լավագույն ռմբարկու Դրիս Մերտենսը նոր պայմանագիր կնքեց թիմի հետ - Պաշտոնական․ «Նապոլիի» պատմության լավագույն ռմբարկու Դրիս Մերտենսը նոր պայմանագիր կնքեց թիմի հետ
Խաղի մանրամասները

Իտալիա, Իտալիայի գավաթ, 1/8 - Եզրափակիչ

17 Հունիս 2020 - 23:00

0

ՍՍԿ Նապոլի

0

Յուվենտուս

Բելգիայի հավաքականի ու «Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսը երկարաձգել է պայմանագրի ժամկետը նեապոլյան թիմի հետ՝ հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

Մերտենսը, որն «Ինտերի» դեմ գավաթային խաղում խփեց թիմի միակ գնդակը՝ դառնալով «Նապոլիի» պատմության ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը, նեապոլյան ակումբի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր՝ ժամկետը ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Մինչև թիմի հետ նոր համաձայնության հասնելը Մերտենսի պայմանագրի ժամկետը «Նապոլիի» հետ լրանում էր հունիսի 30-ին։

«Ուրախ եմ, որ մեր համագործակցությունը շարունակվելու է»,- գրել է «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը՝ իր թվիթերյան էջում հայտնելով գործարքի մասին։

Մերտենսը «Նապոլիին» է միացել 2013 թվականին և այժմ իր 7-րդ մրցաշրջանն է անցկացնում թիմի կազմում։

Մերտենսը նեապոլյան թիմում 122 գոլ է խփել, որով դարձել է թիմի պատմության լավագույն ռմբարկուն։ Մերտենսի՝ «Նապոլիում» խփած գոլերը՝ ըստ մրցաշարերի՝

Ա Սերիա – 90 գոլ

Չեմպիոնների լիգա – 16 գոլ

Եվրոպա լիգա – 9 գոլ

Իտալիայի գավաթ – 6 գոլ

Չեմպիոնների լիգայի որակավորման փուլ – 1 գոլ

Նշենք՝ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա Դրիս Մերտենսը մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ։ «Նապոլիի» կազմում Մերտենսը երկու տիտղոս է նվաճել՝ 2013-14 մրցաշրջանում դառնալով Իտալիայի գավաթի և 2014-15 մրցաշրջանում՝ Իտալիայի Սուպերգավաթի հաղթող։

Հիշեցնենք, որ «Նապոլին» իր հաջորդ հանդիպումն անցկացնելու է այսօր։ Թիմն Իտալիայի գավաթի եզրափակիչում կմրցի Թուրինի «Յուվենտուսի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ